Եթե կրեմլամերձ քարոզչամեքենան Նիկոլի հետ կապված սկսել է օգտագործել «էֆենդի» եզրույթը, նշանակում է՝ Նիկոլի երգը երգված է, Նիկոլն էլ` «սպիսատ» արված։ Սրան Հայաստանի իշխանությունը փորձում է հակադրել մի կողմից, այսպես կոչված, տարասեռ արևմտամետ ուժերի ակտիվությունը, ակնարկելով ռուսներին, թե՝ տեսեք ինչ կլինի, եթե մենք չլինենք, մյուս կողմից` իբր պրոռուսական նորահայտ ուժերի ձևավորումը, որով ցանկանում է պոստֆակտում ապահովագրվել։
Ամեն դեպքում, քաոսի այս իմիտացիան, որքան էլ այն առայժմ կառավարելի է, դրական երանգներ չի պարունակում իր մեջ, հատկապես` հեռանկարի առումով։ Խնդիրն այն է, որ իշխանության և իշխանազրկման գինը, սեփական շահադիտականության առումով, հետխորհրդային շրջանի Հայաստանում երբեք այսքան բարձր չի եղել։
Գարեգին Պետրոսյան